Իշխանամերձ ԶԼՄ-ներում առավոտից աննախադեպ ակտիվություն է. հայտնում են Միքայել Մինասյանի դեմ հարուցված նոր քրգործի, դրա 76 դրվագների և վերջապես՝ պետությանը հասցված 350 միլիոն դոլար վնասի մասին:
Գուցե ամեն ինչ շատ տպավորիչ լիներ, եթե Նիկոլ Փաշինյանի «սրտի» նախարարներից մեկը չլիներ Գրիգոր Մինասյանը՝ Միքայելի եղբայրը:
Չլինի՞ հիմա էլ Փաշինյանը «Սարոյան եղբայրների» «կտերով» է ուզում կերակրել ժողովրդին:
Ինչ-որ համոզիչ չի ստացվում՝ իշխանության ղեկին վեց տարի «փչանալուց» հետո, էլի «թատրոն» խաղալ՝ «ռոմանտիկ հեղափոխականների» և «կոռումպացված նախկինների» սյուժեներով, ընդ որում՝ «ռոմանտիկների» ճամբարում դեր վերապահելով հիմնական թիրախի եղբոր համար:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ